Գլխավոր

Մեր մասին

Իմ հաջորդ քայլը

Քարոզներ

LASSM

Ծառայություններ

Աղոթքի խնդրանք

Աջակցել

Հետևեք մեզ

ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

ԵԿԵՂԵՑԻՆ

  «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ»

 ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ

«Կյանքի Խոսք» եկեղեցին հավատացյալների համայնք է, միաբանություն, որը ներծծված է Աստծո սիրով և Սուրբ Հոգու զորությամբ և ունի առաքելություն կատարելու Մեծ Հանձնարարականը: Մեր տեսիլքն է այստեղ՝ Լոս Անջելեսում, Կալիֆորնիա նահագում, հայերի և այլ ազգերի շրջանում ստեղծել առաքելական սկզբունքների վրա հիմնված առողջ եկեղեցի, որպեսզի նրանցից Քրիստոսի աշակերտներ կերտենք՝ մտապահելով աշխարհով մեկ ազգերին վերափոխելու նպատակը: Մենք հավատում և սպասում ենք Աստծո խոստմունքին, որ Նա իր Սուրբ Հոգին թափի մեզ վրա (Հովել 2.28 և Գործք. 3.17): Մենք հավատում ենք, որ ոչ միայն երկինք գնալու համար ենք կանչված, այլև՝ Աստծո Արքայությունը այստեղ հիմնելու (Մատթևոս 6.10): Միացե՛ք մեզ և եկե՛ք միասին անցնենք այս հիասքանչ ճանապարհը:

ՄԵՐ ՏԵՍԻԼՔԸ 

Մեր տեսլականն է՝ հիմնել առաքելական սկզբունքներով առողջ եկեղեցի հայերի և այլ ազգերի մեջ, պատրաստելով Քրիստոսի աշակերտներ՝ ողջ աշխարհի ազգերի վերափոխելու հեռանկարով։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Պահել Մեծ պատվիրանը (Ղուկաս 10․27) և կատարել Մեծ առաջադրանքը (Մատթեոս 28․19-20) Սուրբ Հոգու զորությամբ։

ՄԵՐ ՏԵՍԻԼՔԸ

Մեր տեսլականն է՝ հիմնել առաքելական սկզբունքներով առողջ եկեղեցի հայերի և այլ ազգերի մեջ, պատրաստելով Քրիստոսի աշակերտներ՝ ողջ աշխարհի ազգերի վերափոխելու հեռանկարով։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Պահել Մեծ պատվիրանը (Ղուկաս 10․27) և կատարել Մեծ առաջադրանքը (Մատթեոս 28․19-20) Սուրբ Հոգու զորությամբ։

  ԻՆՉԻՆ ԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ  

Կա միայն մեկ ճշմարիտ Աստված, ով հավիտենական Թագավորն է, Արարիչը և ամենի Փրկիչը: Նա կատարյալ սուրբ, արդար, սիրող և հավատարիմ է: Նա հայտնել է Իրեն, որպես հավերժ գոյություն ունեցող. մեկ անձ երեքում՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված: Աստվածաշունչն Աստծո շնչով ներշնչված միակ անսխալական և հեղինակավոր Խոսքն է: Մարդկությունը ստեղծվեց Աստծո պատկերով, որպեսզի ճանաչի և վայելի Նրա ներկայությունը, սակայն մենք կամավոր կերպով մերժեցինք Տիրոջ իշխանությունն ու փառքը, որի համար ի սկզբանե ստեղծվել էինք: Սրա հետևանքով հիվանդությունը, մահը և դատապարտությունը մտան աշխարհ, և այժմ մարդկությունը ճաշակում է մեղքի հետևանքները: Տեր Հիսուս Քրիստոսը՝ Աստծո միակ Որդին, հղացած Սուրբ Հոգու կողմից, ծնվել է կույս Մարիամից և Աստծո Օծյալն է, ով Սուրբ Հոգու զորությամբ հռչակել է Աստծո Արքայությունը երկրի վրա: Նա խաչվեց մեր մեղքերի համար, մահացավ, թաղվեց, հարություն առավ և համբարձվեց երկինք, և այժմ կենդանի է Հայր Աստծո ներկայության և Նրա ժողովրդի մեջ:

Նա «ճշմարիտ Աստված» և «ճշմարիտ մարդ» է:
Մենք փրկված ենք Աստծո շնորհքով՝ Հիսուս Քրիստոսի անձի և գործի հանդեպ ունեցած հավատքի միջոցով: Յուրաքանչյուր ոք կարող է վերականգնել Աստծո հետ հաղորդակցությունը ապաշխարհության, հավատքի և Հիսուսին Տեր և Փրկիչ ընդունելու շնորհիվ: Սուրբ Հոգին դատապարտում, վերածնում, արդարացնում և որդեգրում է մեզ, երբ մենք Աստծո Արքայություն ենք մտնում, որպես Նրա որդիներ և դուստրեր:
Սուրբ Հոգու սրբագործող զորությունը, որը քրիստոնիայի ներսում բնակվելով, կարող է օգնել նրան ապրել սուրբ կյանքով և ծառայել գերբնական ձևով: Սուրբ Հոգու մկրտությունն ըստ Գործք Առաքելոց 1.4 և 2.4 խոսքերի, թափվում է հավատացյալների վրա, որպեսզի նրանք զորություն առնեն վկաներ դառնալու:
Խաչի վրա Քրիստոսի հաղթական փրկագնման գործն ազատագրում է մեզ թշնամու զորությունից՝ մեղքից, ստերից, հիվանդությունից և տառապանքից:

ԱՎԱԳ ՀՈՎԻՎ
ՌՈՒԲԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Ռուբեն Զոհրաբյանը Լոս Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվն է: Նախքան հովիվ դառնալը նա աշխատել է հյուրընկալության ոլորտում և իր պարգևներով ծառայել է եկեղեցուն, այնտեղ որտեղ ապրել է: Մինչ հովիվ դառնալը նա եկեղեցում եղել է պատանե-երիտասարդական ծառայության առաջնորդ: Հովիվ Ռուբենի խոսքով՝ Հիսուսն է նրա միակ գերագույն փափագը: Նա Տիրոջ հետ սիրո փոխհարաբերությունը ամեն բանից վեր է դասում:
Աստված միշտ առաջնայինն է, իսկ մնացած բաները բխում են դրանից: Նա հավատում է, որ մենք՝ քրիստոնյաներս, կանչված ենք նոր մշակույթի կրողներ լինելու, որը Աստծո Թագավորությունից է գալիս: Այս մշակույթը վերափոխում է մեր մտածելակերպը, սովորությունները և նույնիսկ սրտի ցանկությունները: Ռուբենը հավատում է, որ Աստծո եկեղեցին կանչված է արտացոլելու Աստծո փառքը և բարեփոխում ու փոխակերպում բերելու ընտանիքներում, քաղաքներում և երկրներում: Նա հավատում է, որ առանց Սուրբ Հոգու ոչ ոք չի կարող քրիստոնյա կոչվել (Հռովմյացիս 8.9): Ռուբենը Գլենդելի Միջազգային Աղոթքի Տան (GIHOP) և Սերը Գործողության Մեջ Գերբնական Ծառայողական Դպրոցի (LASSM) հիմնադիրն է: Ռուբենն ունի գեղեցիկ և հավատարիմ կին Օվսաննան և երեք սքանչելի երեխաներ՝ Իոաննան, Դավիթը և Աննան:

Pin It on Pinterest