Գլխավոր

Մեր մասին

Իմ հաջորդ քայլը

Քարոզներ

LASSM

Ծառայություններ

Աղոթքի խնդրանք

Աջակցել

Հետևեք մեզ

ԱԿՆԱՐԿ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրպագության և փառաբանության ծառայությունների նպատակն է՝ առաջնորդել Լոս Անջելեսի Կյանքի Խոսք եկեղեցու ժողովը միաբան երկրպագության մեջ կիրակնօրյա և այլ ծառայությունների ժամանակ: Դա նաև նպատակ է հետապնդում խրախուսել միաբանությանը ապրել հոգով և ճշմարտությամբ՝ լցված անկեղծ երկրպագության կյանքով:
Թեև մենք սովոր ենք երկրպագել մեր ձայնով և գործիքներով, սակայն ճշմարիտ երկրպագությունը երաժշտության մեջ չէ: Ճշմարիտ երկրպագությունը կայանում է Աստծո Սուրբ ներկայության մեջ, որը ստեղծվում է, երբ մենք ակնածանք և ճիշտ սրտի դիրք ենք ունենում: Դա մեր սրտաբուխ պատասխանն է Աստծո Հոգուն:
Հրավիրում ենք ձեզ միանալ մեզ երկրպագությանը:

ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Կյանքի Խոսք» եկեղեցու մարգարեական ծառայությունը մարգարեական պարգևի միջոցով նպատակի, հույսի եւ ինքնության բոցավառումն է: Մենք խանդավառությամբ ենք լցված ուսուցանելու, զինելու և ակտիվացնելու հավատացյալների մարգարեության պարգևը և գիտության խոսքն ինչպես մեր եկեղեցում, այնպես էլ LASSM-ում:
Մարգարեական ծառայության սիրտը խարսխված է 1 Կորնթացիս 14-ի վրա. «Սիրուն հետևեք, եւ հոգևոր պարգևներին նախանձավոր եղեք. եւ մանավանդ որ մարգարեանաք», և մեր առաքելությունն է տեսնել տղամարդկանց և կանանց, որոնք բարձրանում են մարգարեական ծառայության մեջ: Եկե՛ք և վերցրե՛ք ձեր շինության, մխիթարության և քաջալերանքի մարգարեական աղոթքները:
Երբ մարգարեական թիմն աղոթի, դուք կտեսնեք և կվերապրեք Աստծո սիրտն ու միտքը ձեր կյանքի հանդեպ: Աստված անհամար մտքեր ունի մեզ համար (Սաղմոս 40.5, 139.18), հետևաբար, Աստված անսպառ խրախուսանքի Աղբյուր է:

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«Կյանքի խոսք» եկեղեցին առաջարկում է REJUVINATE՝ ամուսնության բարելավվման ծրագիրը, որը նախատեսված է օգնել զույգերին ավելի լավ հարաբերություններ կառուցել: Ծրագիրն օգնում է զույգերին.
1. Ուսումնասիրել ուժեղ կողմերն ու զարգացման ոլորտները
2. Ամրապնդել հաղորդակցման հմտությունները
3. Բացահայտել և կառավարել հիմնական սթրեսային գործոնները
Եվ այս ամենը հիմնված է Աստվածաշնչի վրա՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ:

Խնդրում ենք հաղորդագրություն ուղարկել + 1 (818) 925 – 4141 հեռախոսահամարին, եթե ցանկանում եք գրանցվել առաջին հանդիպմանը, կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք office@wolus.org էլեկտրոնային հասցեին:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաջողակ մարդկանց մեծ մասի հետևում միշտ ուժեղ ազդեցիկ մարդիկ են կանգնած, ովքեր ժամանակ են հատկացրել նրանց վստահելու և նրանց կյանքում ներդրումներ կատարելու համար: Այստեղ՝ «Կյանքի Խոսք» եկեղեցում, մենք հավատում ենք հաջորդ սերնդին մեր գիտելիքները փոխանցելուն, ինչպես ժամանակին այն մեզ է փոխանցվել: Երիտասարդ սերնդի համար մեր տեսլականը հետևյալն է՝ տեսնել, թե ինչպես են նրանք վերապրում Աստծո ներկայությունը, ճանաչում Հիսուսին, սիրահարվում Սուրբ Հոգուն և ինչպես է նրանց կյանքը հավիտյան վերափոխվում:

ԱՂՈԹՔԻ ՏՈՒՆ

Լոս Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու ԴՆԹ-ում է գիշեր և ցերեկ աղոթքներ անցկացնել՝ Դավիթ թագավորի խորանի խորհրդապատկերից ոգեշնչված: Մեր հիմնական նպատակն է անդադար երկրպագություն մատուցել մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, ձգտելով, որ Սուրբ Հոգու արդարությունն ու զորությունը դրսևորվի և փոխակերպի հասարակության այն բոլոր ոլորտները, որոնք մեր եկեղեցու տնօրինության տակ են գտնվում:
Այսօրվա դրությամբ օրական 3 հանդիպում ունենք, բացի կիրակի օրերից, առավոտյան 9-ին, ցերեկը 3-ին և երեկոյան 7-ին:
Բոլոր ցանկացողները կարող են գալ և մնալ աղոթքի սենյակում այնքան, որքան ցանկանում են: Աղոթքի սենյակում գտնվելու ժամանակ, ձեզ ազատ զգացեք միաբանվելու ընդհանուր երկրպագությանը, կարդալու ձեր Աստվածածունչը, ուսումնասիրելու ձեր ամենասիրելի մեկնաբանությունը, ձեր նոթատետրի մեջ գրառումներ կամ անձնական աղոթք անելու մեջ: Կարող եք նստել, կանգնել կամ քայլել շարքերով վեր ու վար: Սակայն ինչ էլ որ անեք, խնդրում ենք, որ դա անեք այնպես, որ պատվի և ծառայի Տիրոջը և սենյակում գտնվող մարդկանց:

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ

Բժշկության և ազատագրման ծառայությունն այն է, որտեղ մենք փնտրում ենք Սուրբ Հոգուն և Նրա բժշկարար ու ազատագրող զորությունը հատուկ կարիքների ժամանակ: Սա այն ժամանակն է, երբ տեսնում ենք, թե Աստված ինչպես է կյանք, ամբողջականություն և սեր բերում նրանց կյանք, ովքեր տառապում են ֆիզիկական հիվանդություններից և դիվային ճնշումներից: Մենք ուրախությամբ լցված հավատացյալներ ենք, ովքեր ականատես են լինում, թե ինչպես է Աստված լիակատար վերականգնում և բժշկություն բերում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒՅԹՈՒՆ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆՉՈՒԹՅՈՒՆ

Մենք հավատացյալների համայնք ենք, ովքեր ապրում են Աստծո երազանքին ծառայելու համար այստեղ` Գլենդելում, Կալիֆորնիա: Մենք հավատում ենք, որ Աստծո ցանկությունը բոլորի համար այն է, որ նրանք Իր Որդու Հիսուսի զոհաբերության միջոցով միաբանվեն Նրան և Նրա մարմնին՝ եկեղեցուն. ինչը հանգեցնում է հոգու, շնչի և մարմնի ամբողջականությանը և Նրա թագավորության ընդլայնմանը Լոս Անջելոսի վարչական շրջանում: Մենք հետամուտ ենք պահպանելու այս իրականությունը Քրիստոսի մեր հանդեպ ունեցած անվերապահ սիրո և միմյանց հանդեպ ունեցած սիրո միջոցով: Մենք հետամուտ ենք վերափոխում բերել ոչ միայն Լոս Անջելեսում, այլև նրա սահմաններից դուրս գտնվող անհատների կյանքում և համայնքներում՝ ցուցադրելով Հիսուսի սերը՝ իրական կարիքները բավարարելով, քաղցածներին կերակրելով, հիվանդներին բժշկելով, ազատագրում բերելով և Հիսուսի հանդեպ ունեցած հավատքի միջոցով փրկության ուղերձը քարոզելով: Երկար տարիներ մեր եկեղեցու անդամներն օգնում են Հայաստանի աղքատ ընտանիքների երեխաներին՝ նրանց կերակրելով, կրթելով և օգնելով, որպեսզի Քրստոսի հետևորդներ դառնան:

ՏՆԱՅԻՆ ԽՄԲԱԿՆԵՐ

Տնային խմբակները նախատեսված են ոգեշնչելու «Կյանքի Խոսք» եկեղեցու արթնություն բերողներին հավաքվել շաբաթական կտրվածքով, համայնքի հետ կապ հաստատելու, գերբնական ապրելակերպի մեջ մարզվելու և որպես աշխարհը փոխող մարդիկ իրենց կոչումն ակտիվացնելու համար:
Ցանկանու՞մ եք միանալ և մասնակցել տնային խմբակներին: Ուղարկեք էլեկտրոնային նամակ office@wolus.org հասցեին կամ տեքստային հաղորդագրություն (818) 925-4141 հեռախոսահամարին, և մենք կապ կհաստատենք ձեզ հետ:

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑ

Մենք ունենք հզոր կիրակնօրյա դպրոցի ծրագիր, որի նպատակն է ամրապնդել և մեծացնել մեր բոլոր երիտասարդ անդամների հավատքը: 2-ից 12 տարեկան երեխաները կարող են միանալ մեր երեխաների համար նախատեսված կիրակնօրյա դպրոցին, որը տեղի է ունենում ամեն կիրակի առավոտյան մեր երկրպագության ժամին. առավոտյան 10:00-ին անգլերեն ծառայությունն է, իսկ 12:30-ին՝ հայերենը:
Ծնողներին խնդրւմ ենք երեխաներին բերել յուրաքանչյուր ծառայությունն սկսվելուց 15 րոպե առաջ:
ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ կիրակնօրյա դպրոցը զվարճալի է անցնում երեխաների համար, քանի որ նրանք ուսումնասիրում են Աստվածաշնչյան ճմարտություններն այնպես ինչպես իրենց է ընկալելի և հասանելի: Երբ երեխաները ստեղծագործական մոտեցմամբ են ուսումնասիրում Աստվածաշունչը, նրանք կյանքը վերափոխող դասեր են քաղում, որոնք իսկապես հարատևում են ողջ կյանքի ընթացքում:
Նախքան հաղորդությունը երեխաները եկեղեցում միանում են իրենց ծնողներին, որպեսզի նրանց հետ միասին գան զոհասեղանի առաջ՝ ճաշին կամ օրհնությանը մասնակցելու:
Մենք անհամբեր սպասում ենք ձեզ և ձեր ընտանիքի հետ հանդիպմանը:

Pin It on Pinterest