Գլխավոր

Մեր մասին

Իմ հաջորդ քայլը

Քարոզներ

LASSM

Ծառայություններ

Աղոթքի խնդրանք

Աջակցել

Հետևեք մեզ

ԱՂՈԹՔԻ ՊԱՏ

Թո՛ւյլ տուր՝ եկեղեցին աղոթի, որ Աստված օրհնի քեզ

  ԱՂՈԹՔՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈւՅԹՈւՆ Է

Կան աղոթքի տարբեր տեսակներ՝ ապաշխարության, երկրպագության, պատերազմական, ինչպես նաև բարեխոսական։
Բարեխոսական աղոթքը մարդկանց կամ ազգերի կարիքների համար բարեխոսությունն է առ Աստված։ Այն անաչառ սիրո դրսևորումն է։ Այս աղոթքի տեսակը ոչ միայն արտահայտում է հավատացյալների հոգատարությունը, այլև՝ հնազանդությունը դեպի Աստծո խոսքը․
«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք և գոհություն ամեն մարդկանց համար» 1 Տիմոթեոս 2․1
«Ոչնչի համար հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն» Փիլիպպեցիս 4․6
Մեր եղեկեցում ձևավորված բարեխոսական աղոթքի ծառայության ծառայողները մեծ հոգատարությամբ աղոթք են անում ամեն մի կարիքի համար՝ բերելով այն Տիրոջ առաջ։
Սիրելի բարեկամ, եթե Դուք ունեք աղոթքի կարիք, գրեք մեզ և բարեխոսական աղոթքի թիմը կաղոթի Ձեր կարիքների և Ձեզ համար։

Pin It on Pinterest