Աղոթքի Ծառայություն

Ընդհանուր Տեղեկություն

Աղոթքի Ծառայության մասին

Լոս Անջելեսի Կյանքի Խոսք եկեղեցու ԴՆԹ-ի մեջ է վարել աղոթքներ գիշեր և ցերեկ՝  ոգեշնչված Դավիթ թագավորի աղոթարանով: Մեր հիմնական նպատակն է ընծայել մեր Տեր Հիսուս Քրիստոսին անդադար երկրպագություն, ինչպես նաև պայքարել արդարության և Սուրբ Հոգու զորության դրսևորման համար և բերել փոփոխություն հասարակության այն բոլոր բնագավառների տարածքում, որոնք տրված են մեր եկեղեցուն:

Այս պահին, մենք ունենք օրական 3 հավաքույթ՝ առավոտյան ժամը 9-ին, ցերեկվա ժամը 3-ին և երեկոյան ժամը 7-ին, ամեն օր, բացի կիրակի օրերից։

Յուրաքանչյուրի մուտքը ողջունելի է, և կարող են մնալ աղոթքի սենյակում այնքան ժամանակ, որքան ցանկանան: Լինելով աղոթքի սենյակում՝ ազատ եղեք միանալ ընդհանուր երկրպագությանը և աղոթքին, կարող եք կարդալ ձեր Աստվածաշունչը, ուսումնասիրել նախընտրած մեկնաբանությունը, կամ ներգրավված լինել անձնական աղոթքի մեջ: Կարող եք նստել, կանգնել, կամ քայլել շարքերի միջով: Ինչ էլ, որ անեք, խնդրում ենք, որ լինի հարգանքով և ծառայող սրտով առ Աստված և սենյակում գտնվող այլ մարդկանց հանդեպ: