Բարի գալուստ «աղոթքի պատ» տիրույթ։

Աղոթքն Աստծո հետ հաղորդակցություն է։
Կան աղոթքի տարբեր տեսակներ՝ ապաշխարության, երկրպագության, պատերազմական, ինչպես նաև բարեխոսական։
Բարեխոսական աղոթքը մարդկանց կամ ազգերի կարիքների համար բարեխոսությունն է առ Աստված։ Այն անաչառ սիրո դրսևորումն է։ Այս աղոթքի տեսակը ոչ միայն արտահայտում է հավատացյալների հոգատարությունը, այլ՝ նաև հնազանդությունը դեպի Աստծո խոսքը․
«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք և գոհություն ամեն մարդկանց համար» 1 Տիմոթեոս 2․1
«Ոչնչի համար հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստխուն» Փիլիպպեցիս 4․6
Մեր եղեկեցում ձևավորված բարեխոսական աղոթքի ծառայության ծառայողները մեծ հոգատարությամբ աղոթք են անում ամեն մի կարիքի համար՝ բերելով այն Տիրոջ առաջ։
Սիրելի բարեկամ, եթե Դուք ունեք աղոթքի կարիք, գրեք մեզ և բարեխոսական աղոթքի թիմը կաղոթի Ձեր կարիքների և Ձեզ համար։