Դարձե՛ք արթնություն բերող

  • Սովորե՛ք Աստծո Թագավորության մասին և քայլե՛ք Թագավորի հեղինակության մեջ։
  • Սովորե՛ք, թե ինչպես պետք է քայլել Սուրբ Հոգու զորության և պարգևների մեջ։
  • • Զարգացրե՛ք ավելի մտերիմ փոխհարաբերություններ Աստծո և մյուս հավատացյալների հետ։

ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Ք ԴՊՐՈՑԸ

Ի՞նչ Ակնկալել

ՍԳԳԾԴ-ը ստեղծվել է, որպեսզի հետագայում վերածվի ծառայությունների մարզման կենտրոնի, որտեղ թե՛ մեր ուսանողները, և թե՛ ուսուցիչները, կբացահայտեն իրենց թագավորական ինքնությունը, կսովորեն Աստծո թագավորության արժեքների մասին և կքայլեն Թագավորի իշխանության և զորության մեջ։ Սա փոխակերպման մի հրաշալի փորձառություն է, որը շատ մեծ ազդեցություն կթողնի ձեր կյանքի վրա։

LASSM I

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ․ Ռուբեն Զոհրաբյան, Արթուր Խաչատրյան, հովվական թիմ և հյուրընկալվող դասախոսներ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ճշմարտությունն այն է, որ Աստվածաշնչի յուրաքանչյուրընթերցող կարող է մեկնել այն, սակայն միակ հարցը, որ ծագում է հետևյալն է,արդյո՞ք այն քեզ օգուտ տալիս է, թե ոչ։  Այս դասընթացը նախատեսված է ներածական և միևնույն ժամանակ սպառազինման համար, որպեսզի յուրաքանչյուր ուսանող կարողանա պատշաճ կերպով վարվել Ճշմարիտ Խոսքի հետ։ Այս դասընթացը նախատեսված է օգնելու ուսանողին ուսումնասիրելու և եթե կարիք լինի, ապա նաև փոխելուայն «ոսպնյակը», որի միջոցով նա վերարտադրում կամ վերապրում է Գրվածքները, առաջնորդելու ուսանողին բացահայտել և արտաբերել Քրիստոնեական Հավատքի հիմնական աստվածաբանական հիմքերը։ Ինչպես նաև,Եկեղեցական պատմության համատեքստում, այն ուսանողին տալիս է այդ աստվածաբանական սկզբունքների զարգացման ներածական նկարագիրը։

 

Դասընթացը կօգնի ուսանողին, որպեսզի նա

ձեռք բերի ինչպես հոգևոր, այնպես էլ մտավոր հմտություններ և գաղափարներ՝ համակցված մեկնաբանման մեթոդը զարգացնելու համար, որը կհամապատասխանի Գրվածքների ինքնահասկացողությանը։

  • Գնահատի աստվածային էության շարունակական բացահայտման բնույթը, որը դրսևորվում է Նրա Խոսքի և մարդկանց միջոցով։
  • Կարողանա հասկանալ իր հավատացյալ ընկերների մեկնության մեթոդները։
  • Մենք կսովորենք և կգնահատենք ավետարանական եկեղեցու մեկնաբանության փորձառության գործընթացը և կտեսնենք, թե ինչպես է այն գործում մեր համայնքում․ մի բան, որը խորապես գնահատում է Աստվածաշունչը, և ավետարանական ավանդության ու իր եկեղեցու հետ Աստծո շարունակական հաղորդակցության համաձայն է։

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆ Է

 

  • Ճանաչել և սիրել Աստծուն Նրա Խոսքի շնորհիվ և Նրա Խոսքի միջոցով։ Ինչ-որ առումով, աստվածաշնչյան ամբողջ ուսումնասիրությունը պետք է լինի ամենօրյա և պետք է տանի մեզ երկրպագության ու նվիրման։
  • Ուսումնասիրության ընթացքում կարողանալ հասկանալ, վայելել և «ճիշտ ընկալել» «Ճշմարտության Խոսքի» թե՛ պարզությունը, և թե՛ բարդությունը։

«Ջա՛նք արա, որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստծո առջև իբրև մի մշակ՝ առանց ամոթի, որ ճշմարտության Խոսքն ուղիղ մատակարարես» (Բ Տիմոթ. 2.15)։

  • Կարողանալ ուրախությամբ և Աստվածաշնչի ճշմարտությամբ «կերակրել» թե՛ ինքներդ ձեզ, և թե՛ ուրիշներին։
  • Լսել և հնազանդվել Աստծուն այն ժամանակ, երբ Նա խոսում է։
  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ՁԵՎԱՉԱՓԸ։ Դասընթացի մեջ ընդգրկված է մեծ ծավալով ընթերցանության նյութեր, դասախոսություններ, Հարցեր և Պատասխաններ, դասարանական հանձնարարություններ, ինչպես նաև, նախքան դասախոսությունները՝ տնային առաջադրանքների ամփոփում։

 

  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  • Մասնակցել ըստ ՍԳԳԾԴ-ի հաճախելիության քաղաքականությամբ սահմանված դասախոսությունների քանակի։

 

  • Ավարտել ընթերցանության համար նախատեսված «Grasping God’s Word» գրքի ամբողջական տեքստը և «30 օր՝ Աստվածաշունչը հասկանալու համար» գիրքը։
  • Ավարտել հանձնարարված աստվածաշնչյան ընթերցանությունը (մոտավորապես Աստվածաշնչի 50%-ը) և պատասխանել տվյալ աստվածաշնչյան ուսումնասիրության հարցերին։

 

  • Գոհացուցիչ արդյունքներով կատարել շաբաթական ԲՈԼՈՐ աստվածաշնչյան հանձնարարությունները։

 

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Անդերս Մաքս. 30 օր՝ Աստվածաշունչը հասկանալու համար։ Թարմացված և Վերանայված տարբերակ։ Նեշվիլ։ Թոմաս Նելսոն, 2004

 

Դյուվալ Ջ. Սքոթ և Ջ. Դանիել Հեյս․ Աստծո Խոսքի ընկալում: Գործնական մոտեցում Աստվածաշունչը ընթերցելու, մեկնաբանելու և կիրառելու համար։ Երկրորդ հրատարակություն։ Գրենդ Ռեփիդս:  Զոնդերվան, 2005

 

Աստված։ Աստվածաշունչը

 

Ռոբերտս Լիարդոն․ Աստծո Գեներալները։ Ինչո՞ւ նրանք հաջողության հասան և ինչո՞ւ նրանցից ոմանք ձախողեցին։ Նյու Քենգզինգթոն, Փենսիլվանիա: Ուիթեքեր Հաուս, 2003

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Գրուդեմ Ուեյն․ Համակարգված Աստվածաբանություն: Աստվածաշնչյան վարդապետության ներածություն։ Գրենդ Ռեփիդս, Զոնդերվան, 1994

 

Սթենլի Ջ․ Գրենց․ Աստվածաբանություն Աստծո համայնքի համար։ Նեշվիլ։ Բրոդման և Հոլման Փաբլիշերզ, 1994

 

Ֆի, Գորդոն և Դուգլաս Ստյուարտ․ Ինչպես կարդալ Աստվածաշունչն իր արժեքներին համապատասխան։ Երրորդ հրատարակություն։ Գրենդ Ռեփիդս․ Զոնդերվան, 2003/ Առաջին տարի 2

 

Ջեք Հեյֆորդ․ Հեյֆորդի Աստվածաշնչի Ձեռնարկ։ Սուրբ Հոգով լցված Աստվածաշնչյան Ուսումնասիրության ամբողջական ուղեցույց։ Թարմացված և Վերանայված տարբերակ։ Նեշվիլ: Թոմաս Նելսոն, 1995

COURSE PRESUPPOSITIONS:

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ի սկզբանե Աստվածաշունչը մի գիրք է, որը գրվել է հենց Աստծո կողմից Իր մասին, այլ ոչ թե մարդու կողմից՝ Աստծո մասին։ Այլ կերպ ասած, Աստվածաշունչը ներշնչված (Աստծո շնչով), հեղինակային և, ինչպես բնագիրը, անթերի է։
  2. Սուրբ Գիրքը անժամանակյա է (հավիտենական) և խարսխված մարդկային պատմության կոնկրետ ժամանակաշրջանի մեջ։ Սա Աստծո գաղափարն է՝ մարդկային լեզվով․ հնագույն լեզուներով, որոնցով շատերն այլևս չեն խոսում, և որոնք թարգմանվել և վերածվել են մեր խոսակցական լեզուների։
  3. Աստվածաշունչը երբեք գործածությունից դուրս չի գա և չի անհետանա, և մենք նույնիսկ մոտ էլ չենք դրա խորությունն ամբողջությամբ հասկանալուն։ Սակայն Աստվածաշունչը ինքնանպատակ ՉԷ։ Դրա նպատակն է՝ առաջնորդել մեզ ճանաչելու և երկրպագելու Աստծուն Հոգով և Ճշմարտությամբ։

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշունչը քրիստոնեական հավատքի և ապրելակերպի գլխավոր և հեղինակային ուղեցույցն է։ Բոլոր գերբնական և բնական փորձառությունները պետք է չափվեն այն Ճշմարտությամբ, որը հայտնված է Աստծո Խոսքում։ Աստված հիմա էլ խոսում է, բայց այն ամենը, ինչ մենք հիմա լսում ենք, պետք է համապատասխանի այն ամենին, ինչ Նա արդեն ասել է։ Մենք չենք կարող պատշաճ, առողջ և սրբությամբ առաջնորդել Քրիստոնեական համայնքը, եթե չգիտենք՝ ինչպես հասկանալ Խոսքը։

Մենք եկեղեցում չենք կազմում ո՛չ միակ, և ո՛չ էլ ամենակարևոր մասը։ Մենք կազմում ենք Քրիստոսի մեծ մարմնի մասը։ Մյուս հավատացյալներին անհրաժեշտ է, որ մենք Աստվածաշնչից քաջատեղյակ լինենք, երբ ներկայացնում ենք գերբնական, գործնական Ավետարանը, որ կանչված ենք ներկայացնելու։ Սխալ է փորձել  հավասարակշռության բերել ճշմարտությունն ու զորությունը, կարծես թե նրանք  հակասում են։ Մենք ցանկանում ենք շատ ազնիվ գտնվել Աստվածաշնչի հանդեպ և շատ զորավոր՝ Աստծո գործերում։ «Փափագի՛ր» ուսումնասիրել և փորձառություն ձեռք բերել։ Այս ամենը արա՛ սիրուց դրդված:

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝

    1. Որ ուսանողը ձեռք բերի այն հմտությունները, որոնք նշված են դասընթացի վերաբերյալ ընդհանուր տեղեկության բաժնում։
    2. Որ ուսանողները լինեն տեղեկացված, աստվածաշնչյան պարզ ճշմարտությունների խելացի մեկնաբաններ և կարողանան փնտրել ու գտնել ավելի բարդ հարցերի պատասխաններ։
    3. Որ ուսանողների մոտ զարգանան աստվածաշնչյան աստվածաբանության վերաբերյալ ճշգրիտ, հասուն եզրահանգումներ անելու հմտությունները՝ հիմնված Սուրբ Հոգու կողմից արտոնված հմտությունների վրա, որոնք միմյանց են կամրջում Գրվածքների «այն ժամանակ-ը և այնտեղ»-ը, մեկնաբանության և կիրառման «այստեղ և հիմա»-ի պատմական, մշակութային և քերականական հեռավորությունը։
    4. Որ ուսանողները հմտանան ինդուկտիվ աստվածաշնչյան ուսումնասիրության մեջ (դասախոսի ներկայացրած ոճի հիման վրա), որ երբ հայտնվեն աֆրիկյան ինչ-որ թփուտներում և նրանց ասվի, որ քարոզեն, ինչու չէ նաև սովորեցնեն աստվածաշնչյան մեկնություն և կիրառություն, նրանք կարողանան անել դա ձեռքի տակ ունենալով միայն Աստվածաշունչը և Սուրբ Հոգուն։
    5. Որ ուսանողները մտապահեն բավականաչափ հիմնարար տեղեկություններ ՀԿ/ՆԿ կերպարների, աշխարհագրության և ժամանակացույցների վերաբերյալ, ունենան Աստվածաշնչի հետ աշխատելու հիմնարար գիտելիքներ, որի վրա կկարողանան կառուցել նորը։

ԳՆԱՀԱՏՈՒՄ/ԿՐԵԴԻՏՆԵՐ․ Այն ուսանողները, ովքեր ցուցաբերել են ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակ և բաց չեն թողել ամբողջ տարվա համար նախատեսված ոչ մի հանձնարարություն, ունեն հաճախման լավ արձանագրություններ, որոնք համապատասխանում են մեր բացակայության վերաբերյալ ընդունված չափանիշներին, ինչպես նաև դպրոցում իրենց դրսևորել են լավ՝ վարձավճարի և վարքի առումով, կհամարվեն «Ավարտած» ուսանողներ

Դասախոս․ Չերիլ Ալեն

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս դասընթացը նախատեսված է որպես ուսմունքի ներածություն Քրիստոսի Թագավորության վերաբերյալ, քանի որ մեծ հաշվով այն վերաբերում է անհատներին և եկեղեցուն։ Այս դասընթացի հիմնական նպատակն է՝ վստահեցնել ուսանողներին, որ նրանք, որպես Արքայի զավակներ, ունեն միևնույն «թագավորական» հատկանիշները, որ ունի Նրանց երկնային Հայրը, և կարողանան արտացոլել դրանք՝ վարելով սուրբ և գերբնական կյանք, որը բխում է հենց այդ հավատամքից։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՁԵՎԱՉԱՓԸ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Հաճախել բոլոր նախատեսված դասախոսություններին՝ համաձայն ՍԳԳԾԴ-ի կողմից սահմանված քաղաքականության։
2․ Կարդալ պահանջվող բոլոր գրքերը և կատարել բավարար համառոտագրում՝ արտահայտելով տեքստերի հետ գործնական փոխկապակցվածությունը։

Ջեյք Ֆրոսթ․ Ինչպե՞ս է Հոր Գրկում։ Շիփենսբուրգ: Դեսթինի Իմիջ, 2006
Քրիս Վելթն․ Արքայության Գերբնական Ճանապարհների Հիմնական Ուսուցում։ Շիփենսբուրգ: Դեսթինի Իմիջ, 2008

Դեն Ֆարլի․ Թագավորության մշակույթը։ Բեթել Չրչ 2017

Ջեյք Ֆրոսթ․ Ինչպե՞ս է Հոր Գրկում։ Շիփենսբուրգ: Դեսթինի Իմիջ, 2006

Քրիս Վելթոն․ Արքայության Գերբնական Ճանապարհների Հիմնական Ուսուցում։ Շիփենսբուրգ: Դեսթինի Իմիջ, 2008

Դեն Ֆարլի․ Թագավորության մշակույթը։ Բեթել Չրչ 2017

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ/ԿՐԵԴԻՏՆԵՐ․ Այն ուսանողները, ովքեր ցուցաբերել են ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակ և բաց չեն թողել ամբողջ տարվա համար նախատեսված ոչ մի հանձնարարություն, ունեն հաճախումներ, որոնք համապատասխանում են մեր բացակայության վերաբերյալ ընդունված չափանիշներին, ինչպես նաև դպրոցում իրենց դրսևորել են լավ՝ վարձավճարի և վարքի առումով, կհամարվեն «Ավարտած» ուսանողներ։

Դասախոսներ․ Հովիվ Ռուբեն Զոհրաբյան և հյուրընկալված դասախոսներ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս դասընթացն ունի «անել, սովորեցնել և անել» ձևաչափը։

 

Կլինեն Աստծո մարդկանց համար և նրանց միջոցով զորությամբ շարժվելու, Աստծո կարողության և պատրաստակամության դրսևորումներ։ Այն կընդգծի գերբնականի աստվածաշնչյան հիմքերը, շեշտադրումը և կարևորությունը Ավետարանի հետագա ուսումնասիրության համար։ Իրականացվում է Հիսուսի կյանքի և ուսմունքների խորը ուսումնասիրություն՝ որպես հավատացյալի ծառայության նախատիպ։ Նրա մտերմությունը, կախվածությունն ու սպասումները քրիստոնեական կյանքի նկարագիրներն են։ Սուրբ Հոգու հետ հաղորդակցության մեջ մնալը, ինչպես որ Պողոս առաքյալն է պատվիրում, կհանգեցնի բնականոն գերբնական ապրելակերպի։ Դասախոսներն ու հյուրընկալված խոսնակները կներկայացնեն իրենց վկայությունները Ավետարանի գերբնական էության ազգային և միջազգային հետևությունների և հաջողության վերաբերյալ, նաև դրանց զորությունը արագ եկեղեցաշինության և մշակութային վերափոխման հարցում, ինչպես նաև կցուցադրեն դրանց հասանելիությունն ու ողջամտությունը։

Կլինի նաև քննարկում և շեշտադրում այն առաջնորդների վրա, ովքեր քայլել են հրաշքների և նշանների մեջ 19-րդ և 20-րդ դարերում, ինչպես նաև բոցավառել և վերածնել են եկեղեցու զորությունը։ Այսպիսի կանանց և տղամարդկանց վրա հատուկ շեշտադրում է արված պահանջվող ընթերցանության բաժնում, քանի որ ուսանողները սովորում են նրանց ուժեղ և թույլ կողմերից։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՁԵՎԱՉԱՓ

Իր բնույթով դասընթացը սկզբնապես նախատեսված է որպես դասախոսություն՝ Հարց ու Պատասխանով և անմիջական մասնակցությամբ։

  1. Հաճախել բոլոր նախատեսված դասախոսություններին՝ համաձայն ՍԳԳԾԴ-ի կողմից սահմանված քաղաքականության։
  2. Կարդալ պահանջվող բոլոր գրքերը և կատարել բավարար համառոտագրում՝ արտահայտելով տեքստերի հետ գործնական փոխկապակցվածությունը։

Մասնակցություն՝ դասացուցակով սահմանված ծառայություններին

 

Բիլ Ջոնսոն․ Երբ Երկինքը Ներխուժում է Երկիր։ Շիփենսբուրգ։ Դեսթինի Իմիջ, 2003

Քենեթ Ի Հեգին․ Ինչպե՞ս առաջնորդվել Աստծո Հոգով, Լիգասի Էդիշն, 2006

 

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ/ԿՐԵԴԻՏՆԵՐ․ Այն ուսանողները, ովքեր ցուցաբերել են  ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակ և բաց չեն թողել ամբողջ տարվա համար նախատեսված ոչ մի հանձնարարություն, ունեն հաճախումներ, որոնք համապատասխանում են մեր բացակայության վերաբերյալ ընդունված չափանիշներին, ինչպես նաև դպրոցում իրենց դրսևորել են լավ՝ վարձավճարի և վարքի առումով, կհամարվեն «Ավարտած» ուսանողներ։

Դասախոս․ Աջայ Սեմյուել

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Այս դասընթացը նախատեսված է ուսանողներին տալու մարգարեական ծառայության նպատակի ընդհանուր նկարագիրը, Աստվածաշնչում մարգարեական ծառայության պատմական հասկացողությունը, առողջ մարգարեական մշակույթի բնութագիրն ու ստեղծումը և գործնական ուսուցում՝ մարգարեության հոգևոր պարգևով ծառայելու վերաբերյալ։

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՁԵՎԱՉԱՓԸ

Դասընթացը լինելու է դասախոսության տեսքով, որը ներառում է Հարց ու Պատասխան, և կրելու է գործնական բնույթ։

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հաճախել բոլոր նախատեսված դասախոսություններին՝ համաձայն ՍԳԳԾԴ-ի կողմից սահմանված քաղաքականության։

  1. Կարդալ պահանջվող բոլոր գրքերը և կատարել բավարար համառոտագրում՝ արտահայտելով տեքստերի հետ գործնական փոխկապակցվածությունը։
  2. Գործնական աշխատանքին մասնակցելու հնարավորություն։

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քրիս Վելթոն․ Մարգարեական Ծառայության Հիմնական Ուսմունք։  Շիփենսբուրգ։ Դեսթինի Իմիջ, 2005

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լերի Ռենդոլֆ․ Հասկանալի մարգարեություն։ Շիփենսբուրգ։ Դեսթինի Իմիջ, 1998

 

Շոն Բոլց․ Աստծուն թարգմանելը։ Լսել Աստծո Ձայնը Ինքներդ Ձեզ և Ձեզ Շրջապատող Աշխարհի Համար։ ICreate հրատարակչություն, 2015

 

Դեն Մաքքոլմ․ Ինչպե՞ս է կատարվում մարգարեությունը։ Ազգերի Ձայնը, 2012

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ/ԿՐԵԴԻՏՆԵՐ․ Այն ուսանողները, ովքեր ցուցաբերել են ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակ և բաց չեն թողել ամբողջ տարվա համար նախատեսված ոչ մի հանձնարարություն, ունեն հաճախումներ, որոնք համապատասխանում են մեր բացակայության վերաբերյալ ընդունված չափանիշներին, ինչպես նաև դպրոցում իրենց դրսևորել են լավ՝ վարձավճարի և վարքի առումով, կհամարվեն «Ավարտած» ուսանողներ։

Դասախոսներ․ Արթուր Խաչատրյան և այլ օգնականներ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս դասընթացը նախատեսված է ուսանողներին նախապատրաստելու ծառայության և ավետարանչության ոլորտներում՝ համայնքին ծառայելու համար։ Նպատակն է՝ զարգացնել մրցակցություն և վստահություն՝ Աստծո սերն ու կյանք փոխող զորությունը հարգանքով և սիրով ներկայացնելու անհատներին՝ առաջնորդելով նրանց դեպի փրկությունը Հիսուս Քրիստոսի միջոցով և նպաստել քաղաքի համատարած վերափոխմանը։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՁԵՎԱՉԱՓԸ

Որպես ՍԳԳԾԴ-ի ուսանողներ՝ պահանջվում է մասնակցել երկու կիսամյակային ծառայողական գործնական աշխատանքների։ Գործնական աշխատանքի դասընթացը բաղկացած է դասարանային ուսմունքներից և գործնական ծառայողական մասից։ Ծառայողական հնարավորությունները ներառում են հարակից տարածքի ավետարանչություն և ծառայություն այդ տարածքում, անտուն թափառականների ծառայություն, խոհանոց-կերակուր ծառայություն, հանրակրթական դպրոցի արտադասարանային ծրագրեր, մեծահասակների ծառայություն, «Գանձերի Որս» և այլն։ Ի հավելումն, բոլոր ուսանողներից պահանջվում է գնալ երկարաժամկետ միսիոներական ճանապարհորդության կամ ծառայողական ավետարանչության։ Ուսանողներն իրե՛նք պետք է հոգան իրենց ճանապարհորդության ծախսերը և հաճախեն բոլոր պլանավորման և թրեյնինգների հանդիպումներին, որոնք անհրաժեշտ են հաջողակ ավետարանչություն իրականացնելու համար։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հաճախել բոլոր նախատեսված դասախոսություններին՝ համաձայն ՍԳԳԾԴ-ի կողմից սահմանված քաղաքականության։
2. Կարդալ պահանջվող բոլոր գրքերը և կատարել բավարար համառոտագրում՝ արտահայտելով տեքստերի հետ գործնական փոխկապակցվածությունը։
3. Ծառայողական հնարավորության դեպքում ակտիվ, հավատարիմ ներգրավվածություն, որը ներառում է ավետարանչությունների պլանավորում և կիրառում, ռիսկային գործոնի գնահատում և ցանկացած հավելյալ արտադասարանային հանդիպումների հաճախում, որոնք անհրաժեշտ են հաջողակ ավետարանչություն իրականացնելու համար։
4. Միջոցների հավաքագրում և մեկնում դպրոցի կողմից առաջնորդվող երկարաժամկետ ծառայողական ճանապարհորդության։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քրիս Օվերսթրիթ․ Գերբնական Ավետարանչության Գործնական Ուղեցույց։ Դեսթինի Իմիջ, 2011

Բիլ Ջոնսոն․ Կարևորագույն Պահեր։ Նյու Քենգզինգթոն, Փենսիլվանիա։ Ուիթեքեր Հաուս, 2016

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռիկ Ջոյներ․ Աշխարհը Կրակի Մեջ: Ուելսի Վերածնունդը և Մեր ժամանակների Համար Դրանից Քաղված Դասերը։ Շարլոտ, ՆՔ, Մորնինգ Սթար Հրատարակչություն, 1993

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ/ԿՐԵԴԻՏՆԵՐ․ Այն ուսանողները, ովքեր ցուցաբերել են ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակ և բաց չեն թողել ամբողջ տարվա համար նախատեսված ոչ մի հանձնարարություն, ունեն հաճախումներ, որոնք համապատասխանում են մեր բացակայության վերաբերյալ ընդունված չափանիշներին, ինչպես նաև դպրոցում իրենց դրսևորել են լավ՝ վարձավճարի և վարքի առումով, կհամարվեն «Ավարտած» ուսանողներ։

ԳՐԱՆՑՎԵԼ LASSM 1-ի ՀԱՄԱՐ

LASSM 2

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ․ Ռուբեն Զոհրաբյան և հովվական թիմ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ուսանողների համար ստեղծել պրակտիկ հնարավորություններ գերբնական ապրելակերպ զարգացնելու և կիրառելու համար։ Ուսանողները կմասնակցեն շաբաթական 1-ժամյա դասընթացի և շաբաթական 1-ժամյա դասարանային փորձառական ուսուցման (հովվական թիմի հետ կապ պաշտպանելով)։ Փորձառական ուսուցումը ներառում է շաբաթական փոքր խումբ (5 – 12 ուսանող), վերածննդի խումբ (բոլոր ուսանողները), տետ-ա-տետ հանդիպումներ խմբերը համակարգող առաջնորդի հետ։

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ՝

  1. Հաճախել բոլոր նախատեսված դասախոսություններին՝ համաձայն ՍԳԳԾԴ-ի կողմից սահմանված քաղաքականության։
  2. Կարդալ պահանջվող բոլոր գրքերը և կատարել բավարար համառոտագրում՝ արտահայտելով տեքստերի հետ գործնական փոխկապակցվածությունը։
  3. Ակտիվ ներգրավվածություն Աստծո հետ անհատական փոխհարաբերություն ունենալու մեջ, որով կնպաստեք ամբողջ խմբի հաջողությանը։
  4. Ծառայողական Թիմի դիմումի լրացում և տվյալ տարածքում հավատարիմ ծառայության դրսևորում։

 

Ջեյք Ֆրոսթ․ Փորձառություն Հոր Գրկում։ Շիփենսբուրգ: Դեսթինի Իմիջ, 2006

 

Քրիս և Ջեյսոն Վելթոն․ Ներման Գերբնական Զորությունը։ Չոզն Բուքս, 2011

 

Քրիս Վելթոն․ Բարոյական Հեղափոխություն։ Բացահայտ Ճշմարտություն Սեռական Մաքրության Մասին։ Շիփենսբուրգ: Դեսթինի Իմիջ, 2012

 

Սիլք Դենի․ Սերդ Միացրած Պահիր։ Կապվածություն, Հաղորդակցություն և Սահմաններ։ Նպատակային Սեր, 2015

 

Բենի Ջոնսոն․ Ուրախ Բարեխոսը։ Շիփենսբուրգ: Դեսթինի Իմիջ, 2009

 

Բիլ Ջոնսոն․ Գոտեպնդվի՛ր Տիրոջով։ Շիփենսբուրգ: Դեսթինի Իմիջ, 2007

 

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ/ԿՐԵԴԻՏՆԵՐ․ Այն ուսանողները, ովքեր ցուցաբերել են  ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակ և բաց չեն թողել ամբողջ տարվա համար նախատեսված ոչ մի հանձնարարություն, ունեն հաճախումներ, որոնք համապատասխանում են մեր բացակայության վերաբերյալ ընդունված չափանիշներին, իրենց Վերածննդի խմբի հովվի հետ ուսումնական համաձայնության մեջ չեն մտել և դպրոցում իրենց դրսևորել են լավ՝ վարձավճարի և վարքի առումով, կհամարվեն «Ավարտած» ուսանողներ։

ԳՐԱՆՑՎԵԼ LASSM 2-ի ՀԱՄԱՐ
ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Ժամանակացույց

Գերբնական Ծառայության Դպրոց

Ժամանակացույց

Գերբնական դպրոցը վերափոխեց իմ կյանքը։ Ես հասկացա, թե որքան կարևոր է լսել Աստծո ձայնը և առաջնորդվել Նրա հիանալի ծրագրով․․․