Գլխավոր

Մեր մասին

Իմ հաջորդ քայլը

Քարոզներ

LASSM

Ծառայություններ

Աղոթքի խնդրանք

Աջակցել

Հետևեք մեզ

ՍԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԳԵՐԲՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԴՊՐՈՑ

  ԴԱՐՁԵ՛Ք ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ  

Սովորել Աստծո Թագավորության մասին և քայլել Թագավորի իշխանության մեջ:
Սովորել, թե ինչպես քայլել Սուրբ Հոգու զորության և պարգևների մեջ:
Ավելի խորը մտերմություն կառուցել Աստծո և այլ հավատացյալների հետ:

  ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԴՊՐՈՑԸ  

ԻՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ

LASSM դպրոցը ստեղծվել է ծառայողական վերապատրաստման կենտրոն դառնալու նպատակով, որտեղ և՛ մեր ուսանողները, և՛ ուսուցիչները ճանաչում են իրենց թագավորական ինքնությունը, սովորում են Աստծո Թագավորության արժեքների մասին և քայլում Թագավորի զորությամբ ու իշխանությամբ: Սա հիասքանչ վերափոխման փորձառություն է, որը հետք է թողնում ձեր ողջ կյանքի վրա:
Սերը Գործողության Մեջ Գերբնական Ծառայողական Դպրոցը (LASSM) հավատարիմ է այն ճշմարտությանը, որ Աստված սիրում է մարդկանց, Իր կյանքը տվեց նրանց համար և Իր եկեղեցուն գերբնական զորություն տվեց, որպեսզի անհատներին և ազգերին բերի ամբողջականության մեջ: LASSM դպրոցի առաքելությունն է՝ վերազինել և գործի դնել արթնության մարդկանց, ովքեր խանդավառությամբ հետամուտ են համաշխարհային վերափոխում իրականացնել իրենց Աստծո կողմից տրված ոլորտներում: Ուսանողները սովորում են շարունակել Հիսուսի ծառայողական ապրելակերպը՝ վայելել Աստծո ներկայությունը, ասել այն, ինչ Նա է ասում և անել այն, ինչ Նա է անում:

ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ Է

 

Շատ քրիստոնյաներ ցանկանում են իրենց հետքը թողնել աշխարհի վրա, բայց դժվարանում են տեսնել, թե ինչպես է Քրիստոսի զորությունը դրսևորվում իրենց կյանքում:
Սրտի խորքում գիտեք, որ ավելին կարող եք անել ձեր հոգևոր կյանքում, սակայն չգիտեք ինչպե՞ս դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց: Հոգնե՞լ եք սպասել, թե երբ ինչ-որ մեկը կառաջնորդի ձեզ մտնել Աստծո կողմից տրված ձեր կոչման մեջ: Դուք ձեզ կանչված եք զգում թե՛ եկեղեցու ներսում և թե՛ եկեղեցուց դուրս, բայց չեք գտնում, այն քրիստոնյա առաջնորդներին, ովքեր օրինակ կծառայեն ձեզ այն հարցում, թե ինչպե՞ս կարելի է ազդեցութուն ունենալ Աստծո կողմից ձեզ տրված ոլորտի վրա:

ԿԱՐԻՔ ՉԿԱ ԱՅՍ ԱՄԵՆԻՑ ՄԻԱՅՆԱԿ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼՈՒ

 

Սերը Գործողության Մեջ Գերբնական Ծառայողական Դպրոցում մենք ձեզ կմարզենք քայլելուՍուրբ Հոգու պարգևների մեջ, կկերտենք աստվածահաճո բնավորություն և կաջակցենք ձեզ Հիսուսին հետևելու հարցում, քանի որ Նա հիմա էլ շարժվում է երկրի վրա:
Ճանաչեք ձեր ինքնությունը, զարգացրեք աստվածահաճո բնավորություն և դարձեք այն ինչ Աստված է ցանկանում, որ լինեք: LASSM դպրոցից հեռացեք առողջացած, ամբողջական, բժշկված, ազատագրված և զորացած ձեր կոչման մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել + 1(818) 618-6080 հեռախոսահամարին կամ էլեկտրոնային նամակ ուղարկել lassm@wolus.org էլեկտրոնային հասցեին:

LASSM ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

LASSM դպրոցը ստեղծվել է ծառայողական վերապատրաստման կենտրոն դառնալու նպատակով, որտեղ և՛ մեր ուսանողները, և՛ ուսուցիչները ճանաչում են իրենց թագավորական ինքնությունը, սովորում են Աստծո Թագավորության արժեքների մասին և քայլում են Թագավորի զորությամբ ու իշխանությամբ: Սա հիասքանչ վերափոխման փորձառություն է, որը հետք է թողնում ձեր ողջ կյանքի վրա:
Սերը Գործողության Մեջ Գերբնական Ծառայողական Դպրոցը (LASSM) հավատարիմ է այն ճշմարտությանը, որ Աստված սիրում է մարդկանց, Իր կյանքը տվեց նրանց համար և Իր եկեղեցուն գերբնական զորություն տվեց, որպեսզի անհատներին և ազգերին բերի ամբողջականության մեջ: LASSM-ի առաքելությունն է վերազինել և գործի դնել արթնության մարդկանց, ովքեր խանդավառությամբ հետամուտ են համաշխարհային վերափոխում իրականացնել իրենց Աստծո կողմից տրված ոլորտներում: Ուսանողները սովորում են շարունակել Հիսուսի ծառայողական ապրելակերպը՝ վայելել Աստծո ներկայությունը, ասել այն, ինչ Նա է ասում և անել այն, ինչ Նա է անում:

Աստվածաշունչ և հիմնարար աստվածաբանություն

Ուսուցիչներ՝ Հովիվ Ռուբեն Զոհրաբյան, հովվական թիմ և հրավիրված դասախոսներ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր Աստվածաշունչ ընթերցող մարդ կարող է մեկնել այն. միակ խնդիրն այն է, թե արդյո՞ք դուք դա ճիշտ կանեք, թե ոչ: Այս դասընթացը և՛ ներածություն է, և՛ մարզվելու ժամանակաշրջան, որրտեղ ուսանողները սովորում են ճիշտ վարվել Ճշմարիտ Խոսքի հետ: Այս դասընթացը նախատեսված է օգնելու ուսանողներին ուսումանսիրել և, անհրաժեշտության դեպքում, փոխել այն «ոսպնյակը», որի միջոցով նրանք մեկնաբանում և ուսումնասիրում են Սուրբ Գիրքը, որպեսզի ուսանողին առաջնորդենք քրիստոնեական հավատքի հիմնական աստվածաբանական հիմքերի բացահայտման և ձևակերպման մեջ: Ինչպես նաև այս աստվածաբանական սկզբունքների վերաբերյալ ուսանողին տրամադրում ենք ներածական համառոտագիր Եկեղեցու պատմության համատեքստում:
Դասընթացն ուսանողին կօգնի՝
1. Ձեռք բերել թե՛ հոգևոր, թե՛ մտավոր հմտությունների և գաղափարների գործիքակազմ, որոնք ուսանողին կօգնեն մշակել մեկնաբանական համահունչ մեթոդ, որը համապատասխանում է Սուրբ Գրքի ինքնաճանաչողությանը:
2. Գնահատել Աստծո շարունակական ինքնաբացահայտող էությունը, որը փոխանցվում է Նրա խոսքի և մարդկանց միջոցով:
3. Հասկանալ հավատակիցների մեկնաբանական մեթոդները:

Մենք կսովորենք և կգնահատենք ավետարանական եկեղեցու մեկնաբանական գործընթացը, և ինչպես է այն գործում մեր համայնքում։ Մի մեթոդ, որը խորապես արժևորում է Աստվածաշունչը, համապատասխանում է ավետարանական ավանդույթներին և Աստծո շարունակական հաղորդակցությունն է Իր եկեղեցու հետ:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Ավելի շատ ճանաչել և սիրել Աստծուն Նրա խոսքի շնորհիվ և միջոցով: Ինչ-որ տեղ, Աստվածաշնչի ուսումնասիրությունը պետք է լինի ջերմեռանդ և պետք է մղի մեզ երկրպագության և աստվածապաշտության:
2. Ուսումնասիրության ընթացքում հասկանալ, վերապրել և «ճշգրիտ կերպով վարվել» «Ճշմարտության Խոսքի» հետ: «Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստծո առաջ իբր մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարես» (2 Տիմ. 2.15):
3. Կարողանալ ինքներդ ձեզ և ուրիշներին ուրախությամբ «կերակրել» Աստվածաշնչյան ճշմարտությունը:
4. Ավելի լավ լսել և հնազանդվել Աստծուն, երբ Նա խոսում է:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՁԵՎԱՉԱՓԸ
Դասընթացն իր մեջ ներառում է լայնածավալ ընթերցանություն, դասախոսություններ, հարցուպատասխան, դասարանական հանձնարարություններ և դասախոսություններից առաջ տնային աշխատանքների կատարում:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Բավականաչափ քանակությամբ դասախոսությունների հաճախում, որը համապատասխանում է LASSM-ի հաճախումների քաղաքականությանը
2. Կարդալ ողջ պահանջվող գրականությունը, որն իր մեջ ներառում է «Հասկանալ Աստծո Խոսք»-ի ամբողջական տեքստը և «30 օր Աստվածաշունչն հասկանալու համար» գիրքը
3. Ավարտել Աստվածաշնչի հանձնարարված ընթերցանությունը (Աստվածաշնչի մոտավորապես 50%-ը) և դրանց վերաբերյալ Աստվածաշնչյան հարցերի պատասխանների ներկայացում
4. Շաբաթական բոլոր Աստվածաշնչյան առաջադրանքների՝ բավարար կերպով կատարում

ՊԱՀԱՆՋՎԱԾ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
• Anders, Max. 30 Days to Understanding the Bible. Updated & Revised. Nashville: Thomas Nelson, 2004. • Duvall, J. Scott, and J. Daniel Hays. Grasping God’s Word: A Hands-on Approach to Reading, Interpreting, and Applying the Bible. Second Edition. Grand Rapids: Zondervan, 2005.
• God. The Bible.
• Liardon, Roberts. God’s Generals: Why They Succeeded and Why Some Failed. New Kensington, PA: Whitaker House, 2003. SUPPLEMENTAL BIBLIOG RAPHIES
• Grudem, Wayne. Systematic Theology: An Introduction to Biblical Doctrine. Grand Rapids: Zondervan, 1994.
• Grenz, Stanley J. Theology for the Community of God. Nashville: Broadman & Holman Publishers, 1994

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
• Fee, Gordon and Douglas Stuart. How to Read the Bible for All Its Worth. Third Edition. Grand Rapids: Zondervan, 2003. / First Year 2
• Hayford, Jack. The Hayford Bible Handbook: The Complete Companion for Spirit-Filled Bible Study: Updated & Revised. Nashville: Thomas Nelson, 1995

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԱԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
1. Աստվածաշունչը Աստծո գիրքն է գրված հենց Իր մասին, ոչ թե մարդու կողմից գրված գիրք է Աստծո մասին: Այլ կերպ ասած, Աստվածաշունչը ներշնչված է Աստծո կողմից (Աստծո շնչով գրված), հեղինակավոր է և, ինչպես ի սկզբանե՝ գրված է անսխալական:
2. Սուրբ գիրքը և՛ հավերժական է (հավիտենական), և՛ խարսխված է մարդկության պատմության որոշակի ժամանակահատվածի վրա: Դա Աստծո գաղափարներն են վերարտադրված մեզ հասկանալի լեզվով։ Հին լեզուներ, որոնցով մեզանից շատերը չեն խոսում, որոնք թարգմանվել են այն լեզուներով, որոնցով մենք խոսում ենք:
3. Աստվածաշունչը երբեք չի դառնա անկարևոր և չի մոռացվի, և մենք նույնիսկ մոտ էլ չենք դրա ընդհանուր խորությունն ըմբռնելուն: Այնուամենայնիվ, Աստվածաշունչն «ինքնանպատակ» չէ: Դրա նպատակն է առաջնորդել մեզ ճանաչելու և երկրպագելու Աստծուն Հոգով և Ճշմարտությամբ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝
Աստվածաշունչը քրիստոնեության հավատքի և գործելակերպի առաջնային, հեղինակավոր ուղեցույցն է: Ցանկացած տեսակի գերբնական և բնական փորձառություն պետք է չափվի այն Ճշմարտությամբ, որը բացահայտված է Աստծո խոսքում: Աստված հիմա էլ է խոսում, սակայն այն ամենը, ինչ մենք լսում ենք, պետք է համապատասխանի նրան ինչ Նա արդեն ասել է Իր խոսքում: Մենք չենք կարող ճշգրիտ, առողջ կամ սուրբ ձևով առաջնորդել քրիստոնեական համայնքը, եթե չգիտենք, ինչպես վարվել Խոսքի հետ:
Մենք եկեղեցու ոչ միակ, ոչ էլ ամենակարևոր մասն ենք։ Մենք Քրիստոսի մեծ մարմնի մի մասն ենք: Մյուս հավատացյալները կաիք ունեն, որպեսզի մեր աստվածաշնչյան գիտելիքները լինեն հիմնարար, երբ մենք գերբնական, գործնական ավետարանից ենք խոսում, որի համար կանչված ենք: Ճշմարտության և ուժի միջև հավասարակշռություն հաստատելը, կարծես նրանք միմյանց հակառակ են, կեղծ նպատակ է: Մենք ցանկանում ենք չափազանց ճշմարիտ լինել Աստվածաշնչի հետ և չափազանց հզոր Աստծո գործերի մեջ: «Ձգտում ենք» սովորել և փորձառություն ձեռք բերել: Այս ամենի շարժառիթը՝ սերն է:
Չնայած մեր հավատքը հիմնված չէ պատճառաբանության վրա, միևնույն ժամանակ այն պատճառաբանված է: Մեզ պատվիրված է պատճառաբանություն տալ այն հույսի համար, որը մեր ներսում է: Քանի որ մենք ձեզ ուղարկում ենք ազդեցություն գործելու միտքը ձևավորողների վրա, ոչ մի աշխարհիկ պրոֆեսոր, աթեիստ դատավոր կամ հեդոնիստ ինչ-որ «նոր» գաղափարով չպետք է կարողանա ցնցել ձեզ: Որպես հավատքով լցված, գերբնական, ողջամիտ հավատացյալներ՝ մենք ցանկանում ենք ձեզ աշխարհ ուղարկել աղավնիների պես միամիտ, բայց օձերի պես խորգետ (Մատթ. 10.16):
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝
1. Ուսանողները ձեռք բերեն այն հմտությունները, որոնք նշված են ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ բաժնում:
2. Ուսանողները լինեն տեղեկացված, խորաթափանցորեն մեկնեն և թարգմանեն Աստվածաշնչյան պարզ ճշմարտությունները, կարողանան ուսումնասիրել և գտնել ավելի բարդ հարցերի պատասխաններ:
3. Ուսանողները զարգացնեն աստվածաշնչյան աստվածաբանության վերաբերյալ ճշգրիտ, հասուն եզրակացություններ անելու կարողություն՝ հիմնված Սուրբ Հոգու կողմից լիազորված հմտությունների վրա, որոնք կամրջում են Ավետարանի «այն ժամանակ և այնտեղ» պատմական/մշակութային/քերականական հեռավորությունը մեկնաբանության և կիրառման «այստեղ և հիմա»-ի հետ:
4. Ուսանողները հմտանան Աստվածաշնչի ինդուկտիվ ուսումնասիրության մեջ (ուսուցչի ներկայացված ոճով), որպեսզի, երբ ինչ-որ մեկը թմրամոլների շրջանակում հայտնվի և նրան խնդրեն քարոզել կամ նույնիսկ ուսուցանել Աստվածաշնչյան մեկնաբանության և կիրառման մասին, նա կարողանա դա անել ունենալով միայն Աստվածաշունչ և Սուրբ Հոգի:
5. Ուսանողները կարողանան աշխարհագրության, ժամանակացույցի, Հին/Նոր Կտակարանների կերպարների մասին բավականաչափ նյութ մտապահել, որպեսզի Աստվածաշնչի վերաբերյալ պարզագույն աշխատանքային գիտելիքներ ունենան, որի վրա կկարողանան կառուցել հետագա գիտելիքները:
ԳՆԱՀԱՏՈՒՄ/ՄԻԱՎՈՐՆԵՐ
Այն ուսանողները, ովքեր ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակի են հասել և ողջ տարվա համար նախատեսված ոչ մի առաջադրանք բաց չեն թողել. Ինչպես նաև ունեն հաճախելիության արձանագրություն, որը համապատասխանում է մեր բացակայելու չափանիշներին և լավ են դրսևորել դպրոցում՝ սովորելու և վարքագծի առումով, համարվում են դասընթացն «անցած»:

Թագավորության աստվածաբանություն (հարսանեկան օրինակ) և ինքնություն

Ուսուցիչներ՝ Շերլ Ալեն, Հովիվ Ռուբեն Զոհրաբյան, հովվական թիմ և հրավիրված դասախոսներ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Այս դասընթացը նախատեսված է որպես ներածություն Քրիստոսի թագավորության վերաբերյալ արված ուսմունքներին, քանի որ այն մեծ հաշվով վերաբերում է անհատների ինքնությանը և եկեղեցուն: Դասընթացի հիմնական նպատակն է՝ ուսանողներին ցույց տալ, որ նրանք այն «թագավորական» ինքնությունը կրողներն են, որն ունեն իրենց ներսում որպես Թագավորի զավակներ, և նրանց խրախուսել ապրել սուրբ, գերբնական ապրելակերպով, որը բխում է վերոնշյալ պնդումից:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Բավականաչափ քանակությամբ դասախոսությունների հաճախում, որը համապատասխանում է LASSM-ի հաճախումների քաղաքականությանը:
2. Կարդալ ողջ պահանջվող գրքերը և բավարար զեկույց ներկայացնել, որը ցույց է տալիս, որ բովանդակալից փոխազդեցություն եք ունեցել տեքստերի հետ:

ՊԱՀԱՆՋՎԱԾ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
• Frost, Jack. Experiencing the Fathers Embrace. Shippensburg: Destiny Image, 2006.
• Vallotton, Kris. Basic Training for the Supernatural Ways of Royalty. Shippensburg: Destiny Image, 2008.
• Farrlley, Dann. Kingdom Culture. Bethel Church, 2017.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
• Vallotton, Kris. Developing a Supernatural Lifestyle: A Practical Guide to a Life of Signs, Wonders and Miracles. Shippensburg: Destiny Image, 2007.
• Silk, Danny. Culture of Honor: Sustaining a Supernatural Environment. Shippensburg: Destiny Image, 2009.

ԳՆԱՀԱՏՈՒՄ/ՄԻԱՎՈՐՆԵՐ
Այն ուսանողները, ովքեր ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակի են հասել և ողջ տարվա համար նախատեսված ոչ մի առաջադրանք բաց չեն թողել. Ինչպես նաև ունեն հաճախելիության արձանագրություն, որը համապատասխանում է մեր բացակայելու չափանիշներին և լավ են դրսևորել դպրոցում՝ սովորելու և վարքագծի առումով, համարվում են դասընթացն «անցած»:

Ավետարանի գերբնական բնույթը

Ուսուցիչներ՝ Հովիվ Ռուբեն Զոհրաբյան, հովվական թիմ և հրավիրված դասախոսներ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Այս դասընթացը նախատեսված է որպես «անել-սովորեցրու-արա» դասընթաց:
Աստծո կարողության և պատրաստակամության դրսևորումներ կլինեն՝ շարժվելու Իր ժողովրդի հետ և համար: Այն կընդգծի Աստվածաշնչյան հիմքերը և Ավետարանի առաջխաղացման գործում գերբնականի շեշտադրությունն ու անհրաժեշտությունը: Լայնածավալ ուսումնասիրություն է կատարվում Հիսուսի կյանքի և ուսմունքների վերաբերյալ՝ որպես հավատացյալի ծառայություն իրականացնելու նախատիպ: Նրա մտերմությունը, վստահությունը և սպասումը քրիստոնեական կյանքի նախադրյալներն են: Սուրբ Հոգու հետ համահունչ քայլելը, ինչպես Պողոս առաքյալն է պատվիրում, բնականաբար կհանգեցնի գերբնական ապրելակերպի: Ուսուցիչը և հրավիրյալ դասախոսները Ավետարանի գերբնական բնույթի, եկեղեցում հզոր աճ ապահովելու զորության և մշակութային վերափոխման վերաբերյալ ազգային և միջազգային հետևանքների և հաջողության մասին վկայություն կտան, ինչպես նաև ցույց կտան դրա հասանելիությունն ու հիմնավորումը:
Ինչպես նաև կլինեն քննարկումներ և շեշտադրություններ 19-րդ և 20-րդ դարերի այն առաջնորդների մասին, ովքեր հրաշքներով և նշաններով էին շարժվում, և ովքեր բոցավառեցին և օգնեցին վերակենդանացնել եկեղեցու զորությունը: Այդ տղամարդկանց և կանանց անունները հատկապես շեշտադրված են պահանջվող ընթերցանության ցանկի մեջ, քանի որ ուսանողներից պահանջվում է սովորել նրանց ուժեղ և թույլ կողմերից:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՁԵՎԱՉԱՓ
Դասընթացն հիմնականում դասախոսությունների վրա է հիմնված, որտեղ առկա է որոշակի հարցուպատասխան և մասնակցություն ուսանողի կողմից:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Բավականաչափ քանակությամբ դասախոսությունների հաճախում, որը համապատասխանում է LASSM-ի հաճախումների քաղաքականությանը:
2. Կարդալ ողջ պահանջվող գրքերը և բավարար զեկույց ներկայացնել, որը ցույց է տալիս, որ բովանդակալից փոխազդեցություն եք ունեցել տեքստերի հետ:
Մասնակցություն նախանշված ծառայություններին:
ՊԱՀԱՆՋՎԱԾ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

• Johnson, Bill. When Heaven Invades Earth. Shippensburg: Destiny Image, 2003.
• Kenneth E Hagin, How can you be led by the Spirit of God, Legacy Edition, 2006.

ԳՆԱՀԱՏՈՒՄ/ՄԻԱՎՈՐՆԵՐ
Այն ուսանողները, ովքեր ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակի են հասել և ողջ տարվա համար նախատեսված ոչ մի առաջադրանք բաց չեն թողել. Ինչպես նաև ունեն հաճախելիության արձանագրություն, որը համապատասխանում է մեր բացակայելու չափանիշներին և լավ են դրսևորել դպրոցում՝ սովորելու և վարքագծի առումով, համարվում են դասընթացն «անցած»:

Մարգարեական ծառայություն Եկեղեցու կյանքում

Ուսուցիչներ՝ Էջեյ Սամուել, հովվական թիմ և հրավիրված դասախոսներ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Այս դասընթացը նախատեսված է ուսանողներին ներկայացնելու մարգարեական ծառայության նպատակի համառոտագիրը, մարգարեական ծառայության պատմական ըմբռնումն Աստվածաշնչում, առողջ մարգարեական մշակույթի առանձնահատկություններն ու ստեղծումը և մարգարեության հոգևոր պարգևի մեջ գործելու գործնական ուսուցումը:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՁԵՎԱՉԱՓ
Դասընթացը հիմնականում դասախոսական, հարցուպատասխանի և պրակտիկ բնույթ է կրում:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Բավականաչափ քանակությամբ դասախոսությունների հաճախում, որը համապատասխանում է LASSm-ի հաճախումների քաղաքականությանը:
2. Կարդալ ողջ պահանջվող գրքերը և բավարար զեկույց ներկայացնել, որը ցույց է տալիս, որ բովանդակալից փոխազդեցություն եք ունեցել տեքստերի հետ:
Մասնակցություն գործնական առաջադրանքներին:

ՊԱՀԱՆՋՎԱԾ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
• Vallotton, Kris. Basic Training for the Prophetic Ministry. Shippensburg: Destiny Image, 2005.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
• Randolph, Larry. User Friendly Prophecy. Shippensburg: Destiny Image, 1998.
• Bolz, Shawn. Translating God: Hearing God’s Voice For Yourself And The World Around You. ICreate Publications, 2015.
• McCollam, Dan. Basic Training for Prophetic Activation. Sounds of the Nations, 2012.

ԳՆԱՀԱՏՈՒՄ/ՄԻԱՎՈՐՆԵՐ
Այն ուսանողները, ովքեր ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակի են հասել և ողջ տարվա համար նախատեսված ոչ մի առաջադրանք բաց չեն թողել. Ինչպես նաև ունեն հաճախելիության արձանագրություն, որը համապատասխանում է մեր բացակայելու չափանիշներին և լավ են դրսևորել դպրոցում՝ սովորելու և վարքագծի առումով, համարվում են դասընթացն «անցած»:

ՊՐԱԿՏԻԿ ԱՎԵՏԱՐԱՆՉՈՒԹՅՈՒՆ

Ուսուցիչներ՝ Ռասել Վուդ, հովվական թիմ և հրավիրված դասախոսներ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Այս դասընթացը նախատեսված է ուսանողներին վերապատրաստել սպասարկման, ծառայության և ավետարանչության ոլորտներում մեր համայնքներին ծառայելու համար: Հիմնական նպատակը վստահություն և համարձակություն ձևավորելն է՝ անհատների հետ սիրալիր և հարգալից հանդիպումների ժամանակ Աստծո սերը նրանց փոխանցելու համար, որպեսզի նրանց բերենք դեպի Քրիստոսի փրկությանը և նպաստենք համաքաղաքային վերափոխմանը:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՁԵՎԱՉԱՓ
Որպես LASSM-ի ուսանող, ուսանողներին անհրաժեշտ է ծառայության երկու կիսամյակաին պրակտիկայի մասնակցել: Գործնական դասը բաղկացած է լսարանային ուսմունքներից և գործնական ծառայությունից: Ծառայություն իրականացնելու հնարավորություններն իրենց մեջ ներառում են՝ ծառայություն և սոցիալական օգնություն հարևան համայնքներում, անտունների ծառայություն, խոհանոցային ծառայություն, հանրային դպրոցների և արտադպրոցական ծրագրեր, սոցիալական օգնություն տարեցներին, «գանձերի որոնում» և այլն: Բացի այդ, անհրաժեշտ է, որ բոլոր ուսանողներն երկարաժամկետ սոցիալական օգնության ծառայության կամ միսիոներական ճամփորդության մասնակցեն: Ուսանողներն իրենք պետք է դրամահավաք իրականացնեն իրենց ճամփորդական ծախսերն հոգալու համար և մասնակցեն պլանավորման և ուսումնական բոլոր հանդիպումներին, որոնք անհրաժեշտ են հաջողակ ավետարանչություն իրականացնելու համար:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Բավականաչափ քանակությամբ դասախոսությունների հաճախում, որը համապատասխանում է LASSM-ի հաճախումների քաղաքականությանը:
2. Կարդալ ողջ պահանջվող գրքերը և բավարար զեկույց ներկայացնել, որը ցույց է տալիս, որ բովանդակալից փոխազդեցություն եք ունեցել տեքստերի հետ:
3. Ակտիվ, բարեխիղճ մասնակցություն ցուցաբերել ընձեռնված ծառայելու հնարավորությանը, որը ներառում է ավետարանչության պլանավորում և իրականացում, ռիսկի դիմում և մասնակցություն ցանկացած արտադասարանական ժողովի կամ վերապատրաստման, որն անհրաժեշտ է հաջող ավետարանչություն իրականացնելու համար:
4. Կազմակերպել դրամահավաք և հաջողությամբ մասնակցել դպրոցի կողմից գլխավորվող երկարաժամկետ ծառայողական ճամփորդությանը:
ՊԱՀԱՆՋՎԱԾ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
• Overstreet, Chris. A Practical Guide to Evangelism-Supernaturally. Destiny Image, 2011.
• Johnson, Bill. Defining Moments. New Kensington, PA: Whitaker House, 2016.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
• Joyner, Rick. The World Aflame: The Welsh Revival And Its Lessons For Our Time. Charlotte, NC: MorningStar Publications, 1993.

ԳՆԱՀԱՏՈՒՄ/ՄԻԱՎՈՐՆԵՐ
Այն ուսանողները, ովքեր ակադեմիական աշխատանքի բավարար մակարդակի են հասել և ողջ տարվա համար նախատեսված ոչ մի առաջադրանք բաց չեն թողել. Ինչպես նաև ունեն հաճախելիության արձանագրություն, որը համապատասխանում է մեր բացակայելու չափանիշներին և լավ են դրսևորել դպրոցում՝ սովորելու և վարքագծի առումով, համարվում են դասընթացն «անցած»:

Pin It on Pinterest