ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Ք ԵԿԵՂԵՑԻՆ

Միացե՛ք Մեր

Եկեղեցական Ընտանիքին

Կյանքի Խոսք եկեղեցու մասին

Կյանքի Խոսքը հավատացյալների համայնք է, հարանվանություն, որը թաթախված է Աստծո սիրո մեջ և իրականացնում է Մեծ Առաջադրանքի առաքելությունը Սուրբ Հոգու զորությամբ: Մեր տեսիլն է. առողջ եկեղեցի հաստատել այստեղ, Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում՝ հիմնվելով Առաքյալների սկզբունքների վրա, հայերի ինչպես նաև այլ ազգերի շրջանում՝ նրանց Քրիստոսի աշակերտներ դարձնելու և ամբողջ աշխարհի ազգերը վերափոխելու նպատակով: Մենք հավատում և սպասում ենք, որ Տերը, համաձայն Իր խոստմունքի, Սուրբ Հոգին կթափի մեզ վրա (Հովել 2:28 և Գործք Առաքելոց 3:17): Մենք հավատում ենք, որ կանչված ենք ոչ միայն այն բանի համար, որ հասնենք երկինք, այլ նաև` որ Երկնային Արքայությունը բերենք երկրի վրա (Մաթ. 6:10): Հրավիրում ենք, որ միանաք մեզ այս հրաշալի ճանապարհին:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐ

Կիրակնօրյա ծառայություն ժամը 12:00-ին
Աղոթքի ծառայություն՝ երկուշաբթի-շաբաթ, առավոտյան 8:00-10:00-ը
Կյանքի Խոսք Լոս Անջելես

ՎԱՅՐԸ

747 W Milford St,
Glendale, CA 91203

ՄԻՍԻԱՅԻ ԴՐՈՒՅԹԸ

Պահել Մեծ Պատվիրանը (Ղուկաս 10:27) և Սուրբ Հոգու զորությամբ իրականացնել Մեծ Հանձնարարությունը  (Մաթևոս 28:19-20)։

ՄԵՐ ՏԵՍԻԼՔԸ

Մեր տեսիլքն է առաքելական սկզբունքների վրա հիմնել առողջ եկեղեցի հայերի, ինչպես նաև այլ ազգերի մեջ և պատրաստել Քրիստոսի աշակերտներ՝ ազգերին վերափոխելու նպատակով։

ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ

Կա միայն մեկ ճշմարիտ Աստված, ով հավիտենական Թագավորն է, Արարիչը և ամենի Փրկիչը։ Նա կատարյալ սուրբ է, արդար, սիրող և հավատարիմ։Նա հայտնել է Իրեն՝ որպես հավիտյան գոյություն ունեցող՝ մեկ գոյ՝ երեք դեմքերով. Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված։

Աստվածաշնչին՝ որպես Աստծուց ներշնչված և միակ անսխալական ու հեղինակային Աստծո Խոսքի։ Մարդկությունը ստեղծվեց Աստծո պատկերով, որպեսզի ճանաչեր և վայելեր Նրան, մինչդեռ մենք հոժարակամ մերժեցինք Աստծո տիրակալությունը և փառքը, որի համար նախատեսված էինք։ Այս պատճառով հիվանդությունը, մահն ու դատաստանը մտան աշխարհ, և այժմ արարչությունը կրում է մեղքի ազդեցությունն ու հետևանքները։

Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո միածին Որդուն, հղիացած Սուրբ Հոգուց, ծնված կույս Մարիամից, Նա Աստծո օծյալն է՝ լիազորված Սուրբ Հոգուց հանդիսավոր կերպով հաստատելու Աստծո արքայությունը երկրի վրա։ Նա խաչվեց մեր մեղքերի համար, մահացավ, թաղվեց, հարություն առավ և համբարձվեց երկինք, և այժմ կենդանի է Հոր Աստծո և Իր ժողովրդի առաջ։

Նա «ճշմարիտ Աստված» է և «ճշմարիտ մարդ»։

Մենք փրկված ենք Աստծո շնորհքով՝ Հիսուս Քրիստոս անձին և Նրա գործին հավատալու միջոցով։ Ամեն ոք կարող է վերականգնել փոխհարաբերությունն Աստծո հետ ապաշխարելու, հավատալու և Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ ընդունելու միջոցով։ Սուրբ Հոգին հանդիմանում, վերակենդանացնում, արդարացնում և որդեգրում է մեզ, երբ մենք մտնում ենք Աստծո արքայություն՝ որպես Իր որդիներ ու դուստրեր։

Սուրբ Հոգու սրբացնող զորությանը, որը բնակվելով քրիստոնյայի ներսում, նրան կարողություն է տալիս ապրելու սուրբ կյանքով և ծառայելու գերբնական ձևով։ Սուրբ Հոգու մկրտությունը, համաձայն Գործք առաքելոց 1:4-8-ի և 2:4-ի, թափվում է հավատացյալների վրա, որպեսզի նրանք զորություն ունենան՝ վկաներ լինելու։

Խաչի վրա Քրիստոսի կատարած հաղթական փրկարար աշխատանքը տալիս է ազատություն թշնամու զորությունից՝ մեղքից, ստերից, հիվանդությունից և տանջանքից։

Ավագ Հովիվ Ռուբեն Զոհրաբյան

Ավագ Հովիվ Ռուբեն Զոհրաբյան

Ռուբեն Զոհրաբյանը Լոս-Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվն է: Մինչև հովիվ դառնալը նա աշխատել է հյուրանոցային բիզնեսի բնագավառում և իր պարգևներով ծառայել է Տիրոջը այնտեղ, որտեղ ապրել է: Եկեղեցու հովիվ օծվելուց առաջ ծառայել է որպես երիտասարդական և պատանեկան ծառայության ավագ: Ինչպես հովիվ Ռուբենն է ասում, Տերն իր կյանքի ամենամեծ ձգտումն է: Ամենից ավելի գնահատում է իր սիրո փոխհարաբերությունները Տիրոջ հետ։ Աստված մշտապես առաջին տեղում է, իսկ մյուս բաներն՝ Աստծուց հետո: Նա հավատում է, որ մենք՝ քրիստոնյաներս, կանչված ենք՝ լինելու այն նոր մշակույթը կրողները, որը սկիզբ է առնում Աստծո արքայությունից: Այս մշակույթը վերափոխում է մեր մտածելակերպը, սովորույթները, և նույնիսկ՝ սրտի ցանկությունները: Ռուբենը հավատում է, որ Աստծո եկեղեցին կանչված է արտացոլելու Աստծո փառքը, նորոգելու և վերափոխելու ընտանիքները, քաղաքներն ու երկրները: Նա հավատում է, որ առանց Սուրբ Հոգու, որևէ մեկը չի կարող կոչվել քրիստոնյա (տե՛ս Հռոմ. 8.9): Ռուբենը նաև Գլենդելի Միջազգային Աղոթքի Տան (GIHOP) և «Սերը Գործողության մեջ» գերբնական ծառայությունների դպրոցի (ՍԳԳԾԴ) հիմնադիրն է: Նա ունի գեղեցիկ և հավատարիմ կին՝ Օվսաննան, և երեք սքանչելի երեխա՝ Իոաննան, Դավիթն ու Աննան: