
Ավագ Հովիվ Ռուբեն Զոհրաբյան
Ռուբեն Զոհրաբյանը Լոս-Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվն է: Մինչև հովիվ դառնալը նա աշխատել է հյուրանոցային բիզնեսի բնագավառում և իր պարգևներով ծառայել է Տիրոջը այնտեղ, որտեղ ապրել է: Եկեղեցու հովիվ օծվելուց առաջ ծառայել է որպես երիտասարդական և պատանեկան ծառայության ավագ: Ինչպես հովիվ Ռուբենն է ասում, Տերն իր կյանքի ամենամեծ ձգտումն է: Ամենից ավելի գնահատում է իր սիրո փոխհարաբերությունները Տիրոջ հետ։ Աստված մշտապես առաջին տեղում է, իսկ մյուս բաներն՝ Աստծուց հետո: Նա հավատում է, որ մենք՝ քրիստոնյաներս, կանչված ենք՝ լինելու այն նոր մշակույթը կրողները, որը սկիզբ է առնում Աստծո արքայությունից: Այս մշակույթը վերափոխում է մեր մտածելակերպը, սովորույթները, և նույնիսկ՝ սրտի ցանկությունները: Ռուբենը հավատում է, որ Աստծո եկեղեցին կանչված է արտացոլելու Աստծո փառքը, նորոգելու և վերափոխելու ընտանիքները, քաղաքներն ու երկրները: Նա հավատում է, որ առանց Սուրբ Հոգու, որևէ մեկը չի կարող կոչվել քրիստոնյա (տե՛ս Հռոմ. 8.9): Ռուբենը նաև Գլենդելի Միջազգային Աղոթքի Տան (GIHOP) և «Սերը Գործողության մեջ» գերբնական ծառայությունների դպրոցի (ՍԳԳԾԴ) հիմնադիրն է: Նա ունի գեղեցիկ և հավատարիմ կին՝ Օվսաննան, և երեք սքանչելի երեխա՝ Իոաննան, Դավիթն ու Աննան: